ŚWIĘCI Z KALENDARZA FKiDOP 2020 - WRZESIEŃ |
‹ Tiridates III i królowa Aszchen przyjmują chrzest z rąk św. Grzegorza Oświeciciela;
VIII –XIX w., Archiwum FKiDO P. Fot. Władysław Deńca
Święci: Tiridates III (ok. 250–330) i królowa Aszchen (przed 280–341)
Król Armenii, w 301 r. jako pierwszy władca w historii, wraz z żoną Aszchen i siostrą przyjął chrześcijaństwo.
Tiridates (Trdat) III, król Armenii, zwany również Tiridatesem Wielkim, wywodził się z dynastii ormiańskich Arsacydów. W 301 r., jako pierwszy władca w historii, wraz ze swoją żoną Aszchen i siostrą Chosrowiducht przyjął chrześcijaństwo. Według tradycji nawrócił się po cudownym uzdrowieniu dokonanym przez św. Grzegorza Oświeciciela, którego wcześniej uwięził w lochach Chor Wirap.
Tiridates III był synem Chosroesa (Chosrowa) II i nieznanej z imienia matki zamordowanej przez Parta Anaka na rozkaz Ardaszira I w 252 r. Samego Anaka schwytano I zabito wraz z większością rodziny, pozostał tylko jego syn Grzegorz, zwany później Oświecicielem, który schronił się w Cezarei w Kapadocji.
Tiridates jako jedyny pretendent do tronu wyjechał do Rzymu, gdzie uczył się języków, a także kształcił w taktyce wojskowej oraz znajomości prawa rzymskiego. W tym czasie jego siostra Chosrowiducht przebywała w Kapadocji u przybranych rodziców z rodu Amatuni. W 297 r. Tiridates powrócił do kraju i przy pomocy armii rzymskiej rozgromił wojska perskie, a w następnym roku objął tron. Armenia uzyskała samodzielność, chociaż pozostawała nadal w zależności od Rzymu.
W 297 r. król Tiridates III ożenił się z księżniczką Aszchen, pochodzącą z sarmackiego rodu Alanów, z którą miał trójkę dzieci: syna Chosroesa III oraz córki Salome i nieznaną z imienia, późniejszą żonę jednego z pierwszych katolikosów Armenii, św. Husika I. Zgodnie z tradycją w 301 r. para królewska przyjęła chrzest.
Z przyjęciem chrześcijaństwa przez Armenię związanych jest wiele legend, podań i opowieści. Historia nawrócenia króla i całego narodu oparta jest głównie na pracy Agathangelosa zatytułowanej Historia Ormian, napisanej w V w. Autor opowiada tam o Grzegorzu, synu Anaka, który wychowany jako chrześcijanin, chcąc zadośćuczynić za grzech ojca, dołączył do ormiańskiej armii i pracował jako sekretarz królewski. W czasie jednej z pogańskich ceremonii Tiridates nakazał Grzegorzowi położyć kwiaty u stóp pogańskiej bogini Anahit w Erizie. Grzegorz odmówił, otwarcie wyznając swoją wiarę chrześcijańską. Rozgniewany władca dowiedział się także, że Grzegorz jest synem Anaka, zdrajcy i zabójcy ojca króla. Na skutek tych wydarzeń Grzegorza poddano torturom i wrzucono do podziemnego lochu w Chor Wirap, skazując na pewną śmierć.
Kiedy Grzegorz przebywał w więzieniu, do Armenii przybyła grupa mniszek (pod przewodnictwem Gajane), które uciekały przed rzymskimi prześladowaniami chrześcijan. Tiridates sprowadził je do pałacu, a z jedną z nich, legendarnie piękną Rypsymą, zapragnął się ożenić. Spotkawszy się z odmową, król skazał kobiety na tortury i śmierć.
Wkrótce władca postradał umysł i ciężko zachorował. Według legendy zachowywał się jak dzik, błąkający się po lesie bez celu. Zaniepokojona losem brata Chosrowiducht miała sen, a w nim widzenie od Boga, że Grzegorz nadal żyje w lochu i tylko on jest zdolny ocalić króla. Po 13 latach od uwięzienia wydawało się to mało prawdopodobne. Grzegorza odnaleziono jednak żywego. Podobno uratowała go kobieta, która codziennie wrzucała do lochu bochenek chleba. Tiridates został cudownie uzdrowiony przez Grzegorza. Według tradycji stało się to właśnie w 301 r. Nawrócony król natychmiast proklamował chrześcijaństwo oficjalną religią państwową, a Grzegorz stał się pierwszym patriarchą Kościoła.
Przechodzenie z pogaństwa na chrześcijaństwo nie odbywało się w Armenii bez oporu. Tiridates resztę życia spędził na likwidowaniu starych wierzeń, niszczeniu posągów, świątyń i dokumentów. Stąd niewiele dzisiaj wiadomo o ówczesnej historii i kulturze Armenii. Król aż do śmierci w 330 r. walczył o utrwalenie wiary. Niektórzy badacze nie wykluczają, że został otruty przez swoich przeciwników.
Po śmierci króla Tiridatesa III jego żona Aszchen oraz siostra Chosrowiducht zamieszkały w Garni. Obydwie były gorliwymi chrześcijankami i donatorkami katedry oraz kościołów pw. św. Rypsymy i św. Gajane w Eczmiadzynie. Stały się ważnymi postaciami w historii Armenii.
Tiridates III, Aszchen i Chosrowiducht są świętymi Apostolskiego Kościoła Ormiańskiego, a także Kościoła katolickiego i Cerkwi prawosławnej. Ich dzień przypada w sobotę po piątej niedzieli po święcie Zesłania Ducha Świętego (koniec czerwca, początek lipca) w Kościele apostolskim, w Kościele ormiańskokatolickim 10 lipca. W ikonografii przedstawiani są w tradycyjnych strojach królewskich.
*
Սրբեր՝ Տրդատ III (մոտ 250–330), Աշխեն (մինչ 280–341) և Խոսրովիդուխտ
301 թ. Հայոց թագավորն ու թագուհին, Տրդատ III-ը, պատմության մեջ առաջին կառավարիչն էր, որն ընդունեց քրիստոնեությունը:
Տրդատ III, Հայոց արքա, նրան անվանում են նաև Տրդատ Մեծ, սերում է հայոց Արշակունիների տոհմից: 301 թվականին պատմության մեջ որպես առաջին տիրակալ իր կնոջ՝ Աշխենի և քրոջ՝ Խոսրովիդուխտի հետ միասին ընդունեց քրիստոնեություն: Ավանդույթի համաձայն նա կրոնափոխվել է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հրաշագործ ապաքինվելուց հետո, որին նա մինչ այդ բանտարկել էր Խոր Վիրապի զնդանում:
Տրդատ III-ը Խոսրով II-ի որդին էր, ում 252 թ.-ին Արտաշես I-ի հրամանով սպանել էր Անակ Պարթևը: Ինքը՝ Անակը, գերեվարվել և սպանվել է ընտանիքի մեծ մասի հետ միասին, ողջ է մնացել միայն նրա որդին՝ Գրիգորը, որն ապաստան է գտել Կապադովկիայի Կեսարիայում, հետագայում նրան կոչել են Լուսավորիչ:
Տրդատը՝ որպես գահի միակ հավակնորդ, մեկնում է Հռոմ, որտեղ լեզուներ է սովորում, ինչպես նաև ուսանում ռազմական մարտավարություն և հռոմեական օրենսդրության իմացություն: Այդ ժամանակ նրա քույր Խոսրովիդուխտը գտնվում էր Կապադովկիայում՝ Ամատունիների խնամակալության տակ: 297 թվականին Տրդատը վերադառնում է հայրենիք և հռոմեական բանակի օգնությամբ ջախջախում պարսկական բանակին, իսկ մեկ տարի անց նստում գահին: Հայաստանը, չնայած շարունակում էր կախված մնալ Հռոմից, որոշակիորեն անկախություն է ձեռք բերում:
297 թվականին Տրդատ III-ը կնության է առնում Ալանաց թագավորի դուստր Աշխենին, որի հետ ունենում է երեք երեխա՝ որդուն Խոսրով III-ին և դուստրերին, որոնցից մեկի անունն էր Սալոմե, իսկ մյուսի անունն անհայտ է, որը Հայաստանի առաջին կաթողիկոսներից մեկի՝ սբ. Հուսիկ I-ի ապագա կինը պիտի լինի: Ըստ ավանդույթի՝ 301 թվականին թագավորական զույգն ընդունել է քրիստոնեություն:
Կան բազմաթիվ լեգենդներ և պատմություններ Հայաստանի քրիստոնեության ընդունման հետ կապված: Թագավորի և ողջ ազգի վերափոխման պատմությունը հիմնականում հիմնված է Ագաթանգեղոսի 5-րդ դարում գրված «Հայոց պատմություն» աշխատության վրա: Հեղինակն այնտեղ պատմում է Անակի որդի Գրիգորի մասին, որը դաստիարակվելով որպես քրիստոնյա և ցանկանալով քավել իր հոր մեղքերը, միացել է հայկական բանակին և աշխատել որպես արքայական քարտուղար: Երիզայում, հեթանոսական ծեսերից մեկի ժամանակ, Տրդատը հրամայում է Գրիգորին ծաղիկներ դնել հեթանոսական աստվածուհի Անահիտի մեհյանին: Գրիգորը մերժում է՝ ակնհայտ խոստովանելով իր քրիստոնեական հավատքը: Զայրացած տիրակալը տեղեկանում է նաև, որ Գրիգորը դավաճան Անակի՝ իր հորը սպանած անձի որդին է: Այս իրադարձությունների արդյունքում Գրիգորը խոշտանգվում և նետվում է Խոր Վիրապի զնդանը՝ դատապարտվելով մահվան:
Մինչ Գրիգորը բանտում էր, Հայաստան են գալիս մի խումբ միանձնուհիներ (Գայանեի գլխավորությամբ), որոնք փախուստի էին դիմել քրիստոնյաների հանդեպ հռոմեական հետապնդումներից: Տրդատը նրանց բերում է պալատ, իսկ նրանցից մեկին՝ գեղեցկուհի Հռիփսիմեին ցանկանում է կնության առնել: Մերժվելուց հետո թագավորը կանանց դատապարտում է խոշտանգումների և մահվան:
Շուտով տիրակալը խելագարվում է և ծանր հիվանդանում: Ըստ լեգենդի՝ նա իրեն վարազի պես էր պահում՝ աննպատակ թափառելով անտառում: Մտահոգված լինելով եղբոր ճակատագրով՝ Խոսրովիդուխտը երազ է տեսնում, որում Աստծուց տեսիլքը հայտնում է, թե Գրիգորը դեռ ողջ է, ապրում է զնդանում, և որ միայն նա կարող է փրկել արքային: Բանտարկությունից 13 տարի անց, դա անհավանական էր թվում: Սակայն Գրիգորին ողջ են գտնում: Ըստ լեգենդի՝ նրան փրկել է մի կին, ով ամեն օր հաց էր նետում վերևից դեպի Գրիգորի զնդանը: Գրիգորը հրաշքով ապաքինում է Տրդատին: Ավանդույթի համաձայն, դա տեղի է ունեցել 301 թվականին: Կրոնափոխ թագավորը անմիջապես քրիստոնեությունը պաշտոնապես հռչակում է պետական կրոն, իսկ Գրիգորը դառնում է Եկեղեցու առաջին հայրապետը:
Հեթանոսությունից քրիստոնեության անցումը Հայաստանում առանց դիմադրության չի լինում: Տրդատն իր կյանքի մնացած մասն անցկացրեց ոչնչացնելով հին հեթանոսական հավատալիքները՝ արձաններ, տաճարներ և փաստաթղթեր: Այստեղից է, որ այսօր շատ քիչ բան է հայտնի այն ժամանակվա Հայաստանի պատմությունից և մշակույթից: Մինչև 330 թ. իր մահկանացուն կնքելը, թագավորը պայքարում էր իր հավատքն ամրապնդելու համար: Որոշ հետազոտողներ չեն բացառում, որ նա թունավորվել է իր հակառակորդների կողմից:
Տրդատ III թագավորի մահից հետո նրա կինը՝ Աշխենը և քույրը՝ Խոսրովիդուխտը հաստատվում են Գառնիում: Նրանք երկուսն էլ նախանձախնդիր քրիստոնյաներ էին և Էջմիածնի Մայր տաճարի, Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիների նվիրատուները:
Տրդատ III-ը, Աշխենը և Խոսրովիդուխտը Հայ Առաքելական Եկեղեցու, ինչպես նաև Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների սրբեր են: Հայ Առաքելական Եկեղեցին նրանց ոգեկոչում է Հոգեգալստյան տոնի հինգերորդ շաբաթ օրը (հունիսի վերջ, հուլիսի սկիզբ), Հայ կաթողիկե եկեղեցին՝ հուլիսի 10-ին: Սրբապատկերներում նրանք պատկերված են ավանդական թագավորական զգեստներով:
Տրդատ III-ը և Աշխեն թագուհին մկրտվում են Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից. XVIII–XIX դ.,
Լեհաստանի Հայ մշակույթի և ժառանգության հիմնադրամի արխիվ: Լուս.՝ Վլադիսլավ Դենցայի