default_mobilelogo

List do Rzymian
A wiemy, że wszystko, co mówi Prawo, mówi do tych, którzy podlegają Prawu. I stąd każde usta muszą zamilknąć i cały świat musi się uznać winnym wobec Boga, jako że z uczynków Prawa żaden człowiek nie może dostąpić usprawiedliwienia w Jego oczach. Przez Prawo bowiem jest tylko większa znajomość grzechu.

Ale teraz jawną się stała sprawiedliwość Boża niezależna od Prawa, poświadczona przez Prawo i Proroków. Jest to sprawiedliwość Boża przez wiarę w Jezusa Chrystusa dla wszystkich, którzy wierzą. Bo nie ma tu różnicy: wszyscy bowiem zgrzeszyli i pozbawieni są chwały Bożej, a dostępują usprawiedliwienia darmo, z Jego łaski, przez odkupienie które jest w Chrystusie Jezusie. Jego to ustanowił Bóg narzędziem przebłagania przez wiarę mocą Jego krwi. Chciał przez to okazać, że sprawiedliwość Jego względem grzechów popełnionych dawniej - za dni cierpliwości Bożej - wyrażała się w odpuszczaniu ich po to, by ujawnić w obecnym czasie Jego sprawiedliwość, i [aby pokazać], że On sam jest sprawiedliwy i usprawiedliwia każdego, który wierzy w Jezusa. Gdzież więc podstawa do chlubienia się? Została uchylona! Przez jakie prawo? Czy przez prawo uczynków? Nie, przez prawo wiary. Sądzimy bowiem, że człowiek osiąga usprawiedliwienie przez wiarę, niezależnie od pełnienia nakazów Prawa. Bo czyż Bóg jest Bogiem jedynie Żydów? Czy nie również i pogan? Zapewne również i pogan. Przecież jeden jest tylko Bóg, który usprawiedliwia obrzezanego dzięki wierze, a nieobrzezanego - przez wiarę. Czy więc przez wiarę obalamy Prawo? Żadną miarą! Tylko Prawo właściwie ustawiamy.
(Rz 3, 19-31)

Բայց գիտենք, որ ամեն բան, ինչ օրենքն ասում է, ասում է նրանց, ովքեր օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ դատապարտելի լինի։Քանի որ ոչ ոք նրա առաջ օրենքի գործերից չի արդարանա, որովհետև օրենքով է լինում մեղքի ճանաչումը։
Բայց հիմա Աստծու արդարությունը հայտնվել է օրենքից անկախ՝ օրենքի և մարգարեների կողմից վկայված լինելով,այսինքն՝ Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։Աստված նրան նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում՝ Աստծու համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը,որպեսզի ներկա ժամանակում իր արդարությունը ցույց տա, որպեսզի ինքն արդար լինի և արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։Արդ որտե՞ղ է պարծանքը. ջնջվել է։ Ո՞ր օրենքով՝ գործերի՞. ո՛չ, այլ հավատի օրենքով,որովհետև կարծում ենք, որ մարդը հավատով է արդարանում՝ անկախ օրենքի գործերից։Մի՞թե Աստված միայն հրեաներինն է և ոչ հեթանոսներինը. այո՛, հեթանոսներինն էլ է,որովհետև մեկ է Աստված, որ արդարացնում է հավատով թլփատվածներին, ինչպես նաև չթլփատվածներին՝ նույն հավատի միջոցով։Արդ մի՞թե օրենքը ջնջում ենք հավատի միջոցով. քա՛վ լիցի, այլ հաստատում ենք օրենքը։
(Պողոս Առաքեալի թուղթը հռոմեացիների 3, 19-31)

Հիսուսը,այնտեղից առաջ անցնելով, տե- սավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը,և նրան ասաց. "Արի՛ իմ հետևից"։Նա վեր կացավ,գնաց նրա հետևից։Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել,ահա մաքսավորներ ու մեղավորներ եկան և բազմեցին Հիսուսի ու նրա աշակերտների հետ։Երբ փարիսեցիները տեսան,ասացին նրա աշակերտներին. "Ձեր վարդապետն ինչու՞ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում"։ Իսկ Հիսուսը, երբ լսեց, ասաց նրանց. "Առողջներին բժիշկ պետք չէ,այլ հիվանդ ներին։Գնացե՛ք, սովորե՛ք,թե ի՛նչ է նշանա կում "Ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ", որովհետև չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին"։ Այն ժամանակ Հիսուսին մոտեցան Հովհաննեսի աշակերտները և ասացին. "Ինչու՞ մենք և փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում"։ Հիսուսը նրանց ասաց. "Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել,քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան,երբ փեսան նրանցից կվերցվի և ապա իրենք էլ ծոմ կպահեն։
(ԱՎԵՏԱՐԱՆՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ 9, 9-15)
»