default_mobilelogo

1 List do Tesaloniczan
Prosimy was, bracia, abyście uznawali tych, którzy wśród was pracują, którzy przewodzą wam i w Panu was napominają. Ze względu na ich pracę otaczajcie ich szczególną miłością! Między sobą zachowujcie pokój! Prosimy was, bracia, upominajcie niekarnych, pocieszajcie małodusznych, przygarniajcie słabych, a dla wszystkich bądźcie cierpliwi! Uważajcie, aby nikt nie odpłacał złem za złe, zawsze usiłujcie czynić dobrze sobie nawzajem i wobec wszystkich! Zawsze się radujcie, nieustannie się módlcie! W każdym położeniu dziękujcie, taka jest bowiem wola Boża w Jezusie Chrystusie względem was. Ducha nie gaście, proroctwa nie lekceważcie! Wszystko badajcie, a co szlachetne - zachowujcie! Unikajcie wszystkiego, co ma choćby pozór zła.

Sam Bóg pokoju niech was całkowicie uświęca, aby nienaruszony duch wasz, dusza i ciało bez zarzutu zachowały się na przyjście Pana naszego Jezusa Chrystusa. Wierny jest Ten, który was wzywa: On też tego dokona. Bracia, módlcie się także i za nas! Pozdrówcie wszystkich braci pocałunkiem świętym! Zaklinam was na Pana, aby list ten został odczytany wszystkim braciom.
Łaska Pana naszego Jezusa Chrystusa z wami!
(1 Tes 5, 12-28)

Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջով, ինչպես նաև ձեզ խրատողները։ Եվ նրանց առավելապես պատվե՛ք սիրով՝ իրենց գործի համար. իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք։ Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, անկարգներին խրատե՛ք, երկչոտներին քաջալերե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք, բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք։ Զգո՛ւյշ եղեք. միգուցե մեկը չարի փոխարեն չարը հատուցի. այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք։ Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։ Հոգին մի՛ մարեք։ Մարգարեությունները մի՛ անարգեք։ Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։ Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք։
Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի։ Եղբայրնե՛ր, աղոթե՛ք նաև մեզ համար։ Բոլոր եղբայրներին սուրբ համբույրո՛վ ողջունեք։ Տիրոջով երդվեցնում եմ ձեզ, որ այս նամակը բոլոր սուրբ եղբայրներին կարդացվի։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։
(ՊՈՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 5, 12-28)

Մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխանավորներից մեկի տունը հաց ուտելու,նրանք հետևում էին նրան։ Եվ ահա այնտեղ նրա առաջ ջրգողով հիվանդ մի մարդ կանգնեց։Հիսուսը պատասխանեց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին և ասաց."Շաբաթ օրով բժշկելը օրինավո՞ր է, թե՞ ոչ"։ Նրանք լուռ մնացին։ Հիսուսը, նրան բռնելով, բուժեց և արձակեց։ Եվ նրանց ասաց."Ձեզնից ու՞մ եզը կամ էշը ընկնի ջրհորի մեջ, իսկույն չի հանի շաբաթ օրով"։ Եվ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան։
Հրավիրվածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թե ինչպես նրանք պատվավոր տեղերն էին ընտրում։ Նրանց ասաց." Երբ մեկը քեզ հարսանիքի կամ հրավերքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր, գուցե քեզնից ավելի պատվական մեկը նրա կողմից կանչված լինի։Եվ քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի՝ "Սրան տե՛ղ տուր"։ Եվ ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել։ Այլ, երբ հրավիրվես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպեսզի, երբ քեզ կանչողը գա և քեզ ասի՝ "Բարեկա՛մ, ավելի վե՛ր մոտեցիր", այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու կփառավորվես, որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խանարհեցնում է, պիտի բարձրանա"։
(ԱՎԵՏԱՐԱՆՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14, 1-11)

»