default_mobilelogo

2 List do Koryntian
My wszyscy z odsłoniętą twarzą wpatrujemy się w jasność Pańską jakby w zwierciadle; za sprawą Ducha Pańskiego, coraz bardziej jaśniejąc, upodabniamy się do Jego obrazu.

Przeto oddani posługiwaniu zleconemu nam przez miłosierdzie, nie upadamy na duchu. Unikamy postępowania ukrywającego sprawy hańbiące, nie uciekamy się do żadnych podstępów ani nie fałszujemy słowa Bożego, lecz okazywaniem prawdy przedstawiamy siebie samych w obliczu Boga osądowi sumienia każdego człowieka. A jeśli nawet Ewangelia nasza jest ukryta, to tylko dla tych, którzy idą na zatracenie, dla niewiernych, których umysły zaślepił bóg tego świata, aby nie olśnił ich blask Ewangelii chwały Chrystusa, który jest obrazem Boga. Nie głosimy bowiem siebie samych, lecz Chrystusa Jezusa jako Pana, a nas - jako sługi wasze przez Jezusa. Albowiem Bóg, Ten, który rozkazał ciemnościom, by zajaśniały światłem, zabłysnął w naszych sercach, by olśnić nas jasnością poznania chwały Bożej na obliczu Chrystusa.
(2 Kor 3, 18 – 4, 6)

Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին։
Դրա համար, այս ծառայությունն ունենալով, Աստծու ողորմությամբ չենք տկարանում, մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում և Աստծու խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով՝ ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծու առաջ։ Իսկ եթե մեր Ավետարանը քողարկված լինի, ապա այն կորուսյալների համար է քողարկված, որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծու պատկերն է։ Որովհետև մենք ոչ թե ինքներս մեզ ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք Հիսուսի համար։ Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծագեց՝ Աստծու փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից։
(ՊՈՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 3, 18 - 4, 6)

Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձեր- բակալեն և հալածեն, ատյանների ու բան տերի պիտի մատնեն ձեզ և կուսակալնե րի ու թագավորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար։Եվ այս ձեզ համար պիտի լինի առիթ վկայության։ Արդ, ձեր մտքում դրե՛ք սա. նախօրոք մի՛ մտահոգ վեք պատասխան տալու համար, որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ,որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։ Դուք պիտի մատնվեք և՛ ծնողներից և՛ եղբայրներից, և՛ ազգականներից, և՛ բարեկամներից ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։ Եվ բոլորն իմ անվան համար պիտի ատեն ձեզ։ Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ Եվ ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները"։
(ԱՎԵՏԱՐԱՆՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21, 12-19)
»