default_mobilelogo

1 List do Koryntian
Gdy byłem dzieckiem, mówiłem jak dziecko, czułem jak dziecko, myślałem jak dziecko. Kiedy zaś stałem się mężem, wyzbyłem się tego, co dziecięce. Teraz widzimy jakby w zwierciadle, niejasno; wtedy zaś [zobaczymy] twarzą w twarz: Teraz poznaję po części, wtedy zaś poznam tak, jak i zostałem poznany. Tak więc trwają wiara, nadzieja, miłość - te trzy: z nich zaś największa jest miłość.

Starajcie się posiąść miłość, troszczcie się o dary duchowe, szczególnie zaś o dar proroctwa! Ten bowiem, kto mówi językiem, nie ludziom mówi, lecz Bogu. Nikt go nie słyszy, a on pod wpływem Ducha mówi rzeczy tajemne. Ten zaś, kto prorokuje, mówi ku zbudowaniu ludzi, ku ich pokrzepieniu i pociesze. Ten, kto mówi językiem, buduje siebie samego, kto zaś prorokuje, buduje Kościół. Chciałbym, żebyście wszyscy mówili językami, jeszcze bardziej jednak pragnąłbym, żebyście prorokowali. Większy jest bowiem ten, kto prorokuje, niż ten, kto mówi językami - chyba że jest ktoś, kto tłumaczy, aby to wyszło na zbudowanie Kościołowi.
(1 Kor 13, 11 – 14, 5)

Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի տրամաբանում, բայց երբ տղամարդ դարձա, երեխայական բաները թողեցի։ Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի։ Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից ամենամեծը սերն է։
Սիրո՛ւն հետևեք ու հոգևոր պարգևների՛ն նախանձախնդիր եղեք, իսկ առավել ևս մարգարեանալուն։ Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում. նա Հոգով ներշնչված է խորհուրդներ հայտնում։ Իսկ մարգարեացողը մարդկանց հետ հավատն ամրացնելու, մխիթարության և սփոփանքի մասին է խոսում։ Լեզվով խոսողն ինքն իրեն է ամրացնում, իսկ մարգարեացողը՝ եկեղեցին։ Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք, իսկ առավել ևս՝ որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողն ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը, միայն եթե թարգմանի, որպեսզի եկեղեցին ամրանա։
(ՊՈՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13, 11 - 14, 5)

Հիսուսը դարձյալ գնաց լճի եզերքը։ Ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մոտ, իսկ նա ուսուցանում էր նրանց։Մինչ նա անցնում էր,տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ նստած էր մաքսատանը,ու նրան ասաց."Արի՛ իմ հետևից"։Եվ Ղևին վեր կացավ ու գնաց նրա հետևից։Երբ Հիսու սը նրա տանը սեղան նստեց,բազում մաքսավորներ ու մեղավորներ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին որովհետև շատերն էին նրա հետևից գնում։Իսկ դպիրներն ու փարիսեցիները երբ տեսան,որ նա մաքսավորների ու մե ղավորների հետ է ուտում,նրա աշակերտ ներին ասացին."Ինչու՞ եք մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում"։ Երբ Հիսուսը լսեց այս,նրանց ասաց. "Առողջներին բժիշկ պետք չէ,այլ հիվանդ ներին.ես էլ չեմ եկել արդարներին կանչե լու,այլ մեղավորներին"։
(ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ 2, 13-17)
»