ՍՐՏԻ ԼՌՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԽՕՍՈՒՄ Է ԱՍՏՈՒԱԾ։
Աղօթքս միշտ լռութեամբ եմ սկսում, քանի որ Աստուած սրտի լռութեան մէջ է խօսում
Աստուած լռութեան բարեկամն է։Որովհետեւ կարեւոր է ոչ թէ այն, ինչ մենք ենք Նրան ասում, այլ այն, ինչ Նա է մեզ եւ մեր միջոցով ասում։ Աղօթքը սնում է հոգին, ինչպէս արիւնն է մարմնին, նոյնպէս աղօթքն է հոգուն եւ աւելի է մօտեցնում Աստծուն։
Նոյնպէս քեզ տալիս է մաքուր եւ անա- րատ սիրտ։Մաքուր սիրտը կարող է Աստծուն տեսնել, Աստծոյ հետ խօսել, տեսնել ուրիշների հանդէպ Աստծոյ սէրը։ Եթե մաքուր սիրտ ունես, նշանակում է,անկեղծ եւ ազնիւ ես Աստծոյ հետ, ոչինչ չես թաքցնում Նրանից, եւ սա պատճառ կը հանդիսանայ, որ քեզնից վերցնի ինչ ուզում է։
Շատ դժվար է աղօթել, երբ մարդ չգիտի ինչպէս անել։ Պէտք է մենք մեզ օգնենք սովորել։ Ամենակարեւորը լռութիւնն է։
Լռութեան պտուղը աղօթքն է.
Աղօթքի պտուղը հաւատն է.
Հաւատքի պտուղը սէրն է.
Սիրոյ պտուղը ծառայութիւնն է։